01/18/2026

Սրբուկը «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգա առաջին համարի ներքո

Սրբուկը «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգա առաջին համարի ներքո

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ կունենա առաջին համարի ներքո՝ կատարելով  «Walking out»  երգը:

Այս մասին երգչուհին հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: 

Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվանպետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է ,X-Factorե միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես եկավ երաժիշտ ևպրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2014-իներգչուհին հանդիսատեսին ներկայացրել է Գարիկ Պապոյանի հեղինակած և գործիքավորած,Boatե երգը: Այն ,Ռադիո Վանե-ի մրցանակաբաշխությունում ճանաչվել է հունիս ամսվահաղթող երգ:
2012-ից Սրբուհին ստեղծել է ,Allusionե բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր:
Այս տարի ,Ուկրաինայի ձայնըե երաժշտական նախագծում երգչուհին զբաղեցրել է չորրորդհորիզոնականը՝ գերելով օտարերկրացիների սրտերը: Սրբուհին հանդես էր գալիս երաժիշտ ևպրոդյուսեր Պոտապի թիմում:

 

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: