01/18/2026

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի առավելությունն Իլհամ Ալիևի նկատմամբ. ֆրանսիացի պատգամավորի դիտարկումը

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի առավելությունն Իլհամ Ալիևի նկատմամբ. ֆրանսիացի պատգամավորի դիտարկումը

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեն հոդված է հրապարակել, որտեղ ֆրանսախոս հանրության համար նկարագրում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը:

Ֆրանսիացի պատգամավորն աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացում Արցախի ուղղակի մասնակցության հարցում: Հոդվածում նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղը հայկական տարածք է, որը Ստալինը «նվիրել» է Ադրբեջանին: Այնտեղ խոսվում է նաև այն մասին, որ պատերազմը հրահրվել է Բաքվի կողմից, բայց Արցախը հաղթանակած է դուրս եկել դրանից: 

«Հայաստանի նոր վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, համառորեն ցանկանում է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան: Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ ինքը չի ներկայացնում արցախցիներին: Ի վերջո նրանք չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին, երկու երկրների քաղաքական կառուցվածքն այլ է»,-ասված է տեքստում:

Ընդ որում, նա նշում է, որ կա մի կետ, որտեղ Նիկոլ Փաշինյանն իրական առավելություն է ստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ, դա այն է, որ նա միշտ խոսում է խաղաղ կարգավորման մասին:

«Եզակի դեպք է, երբ հնչում է միտք, համաձայն որի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության»,- գրված է տեքստում:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: