01/18/2026

Նվիրված հոգեկան առողջության խնդիրներին

Նվիրված հոգեկան առողջության խնդիրներին

Ճանաչված հոգեբան Կարինե Նալչաջյանը Եվրոպական համալսարանի Կապանի մասնաճյուղում անցկացրեց դասախոսություն` «Հոգեկան առողջության եւ հիվանդության խնդիրները» թեմայով։ Չի կարելի ասել, թե բանախոսը հյուր էր կրթօջախում։ Նա դասավանդում է Եվրոպական համալսարանում, հեռավար ուսուցում է անցկացնում նաեւ բուհի Կապանի մասնաճյուղի հոգեբանության խմբի ուսանողների համար։ Պարզապես այս անգամ ուզում էր լինել Կապանում, քննություններից առաջ կոնսուլտացիա անցկացնել ուսանողների հետ, ովքեր հմտանում են հոգեբանի մասնագիտության մեջ։ Իր խոսքում, նշեց, որ նախեւառաջ կարեւոր է համարում հասարակության մեջ հոգեբանական գրագիտության տարածումը։ «Հոգեբանությունը մեր օրերում լուրջ նվաճումների է հասել, որոնցով կարելի է զինվել եւ ճշգրիտ կողմնորոշվել առօրյա կյանքի տարբեր ոլորտներում` սկսած երեխաների հետ փոխհարաբերություններից մինչեւ սոցիալ-քաղաքական ամենատարբեր երեւույթները»։

Հոգեբանի դասախոսությունը հագեցած էր կյանքից վերցված օրինակներով, նա անդրադարձավ նեւրոզներին, անձի խանգարումներին, սահմանային իրավիճակներին, փսիխոզներին, օրինակ, այսպիսի մի թիվ հրապարակեց, յուրաքանչյուր հասարակության մեջ նեւրոզով տառապող մարդիկ 60-65 տոկոս են կազմում եւ գնալով նրանց թիվն աճում է։ Դրանց դրդապատճառները հասկանալու համար հնարավոր է դառնում ճիշտ կառուցելու հարաբերությունները դիմացինի հետ։

Երբեմն դժվար է ճշտել հոգեկան առողջության եւ հոգեկան տկարության` իրարից բաժանող սահմանը, որը շատ թափանցիկ է։

Այս հարցին որոշակի պատասխան է տալիս մեծ հոգեվերլուծող Զիգմունդ Ֆրեյդը. «Մարդը հոգեպես առողջ է, երբ ունակ է սիրել եւ աշխատել»։

Դասախոսությունից հետո օրվա բանախոսը պատասխանեց միջոցառման մասնակիցների հարցերին։

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: