01/18/2026

Հայաստանում մտադիր են վերականգնել Պարիս Հերունու աստղադիտակը

Հայաստանում մտադիր են վերականգնել Պարիս Հերունու աստղադիտակը

Պարիս Հերունու աստղադիտակն իր ժամանակի լավագույններից մեկն էր։ 2000-ականներից այն չի աշխատում, որովհետև միջոցներ չեն հատկացվում։

«Հայաստանի իրավազորություն» հիմնադրամն ուզում է 2019 թվականին վերականգնել Պարիս Հերունու աստղադիտակը։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հայտարարեց հիմնադրամի ներկայացուցիչ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Արևիկ Սարգսյանը։

«Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գումար հավաքել և մասնագետներ ներգրավվել, իսկ տարեվերջին` արդյունքների հասնել։ Ուսումնասիրություններն այդ աստղադիտակով կարող են և՛ նոր ֆունդամենտալ բացահայտումների, և կիրառական նախագծերի հանգեցնել, օրինակ, տիեզերական տարածքում օբյեկտներին հետևելու վերաբերյալ», – նշեց Սարգսյանը։

Պարիս Հերունու օպտիկական ռադիոաստղադիտակը ստեղծվել էր Հայկական ԽՍՀ–ում գործող ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ուժերով (Աշտարակում)։ Այն գործարկվել էր 1986 թվականին, իսկ արդեն մեկ տարի անց դրա օգնությամբ գրանցվել էին առաջին գիտական գյուտերը։ 2000-ականների սկզբին ֆինանսավորման բացակայության պատճառով, աստղադիտակի աշխատանքը կասեցվել էր։

«Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը ՀՀ նախագահի հրամանով գործում է 2016 թվականից։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: