01/18/2026

Պետք է պատրաստվենք ռազմական գործողությունների. Լևոն Մնացականյան

Պետք է պատրաստվենք ռազմական գործողությունների. Լևոն Մնացականյան

«Մենք պատրաստվում ենք վաղվա պատերազմին, հետևում ենք: Հիմա էլ հետևում ենք, հաշվի են առնվում հնարավոր զարգացումները: Հաշվի են առնվում այն բոլոր զենքերը, որ Ադրբեջանը ձեռք է բերում տարբեր երկրներից: Արտաքինից այսօր ընդհանուր իրավիճակը հանգիստ է, եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք»,- Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի պաշտպանության պաշտոնաթող նախարար, Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը:

 
Լևոն Մնացականյանը նշել է, որ մենք պետք է զգանք, որ հակառակորդը ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ընդլայնում իր զինանոցը, ընդգրկում է հրահանգիչներ տարբեր առաջատար երկրներից.

«Չեմ կարծում, որ այդքանը արվում է խաղաղության համար, ուզում ես խաղաղություն, ապա պետք է պատրաստվես պատերազմի:  Ավելի հակված եմ ասել, որ պատերազմ լինելու է. Արցախի անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաև դե յուրե, և հարցի լուծման միակ ճանապարհը ռազմականն է, և պետք է պատրաստվենք ռազմական գործողությունների, և վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: