01/18/2026

Փաշինյանը Վանեցյանին հանձնարարեց պայքարել ֆեյքերի դեմ

Փաշինյանը Վանեցյանին հանձնարարեց պայքարել ֆեյքերի դեմ

ՀՀ վարչապետը կարծում է, որ սոցցանցերում մանիպուլյացիաներ անողները պետք է հակահարված ստանան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ազգային անվտանգության ծառայությունը հստակ քայլեր քանի տեղեկատվական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Նա այս մասին ասաց կառավարության այսօրվա նիստում։

«Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում` հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»,– ասաց նա և դիմեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին։

Փաշինյանը հույս հայտնեց, որ Վանեցյանի ղեկավարած կառույցն այդ հարցում կկարողանա արդյունք ապահովել և կոշտ հակահարված տալ։

«Սոցիալական ցանցերում կան հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի։ Էս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է»,– ասաց Փաշինյանը

Նա միաժամանակ նշեց, որ ֆեյքերի դեմ պետք է պայքարել` կասկածի տակ չդնելով Հայաստանի Հանրապետությունում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը., դա անառարկելի արժեք է և կարմիր գիծ, որ չի կարելի անցնել։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: