01/18/2026

Մահացել է կինոռեժիսոր Գեորգի Դանելիան

Մահացել է կինոռեժիսոր Գեորգի Դանելիան

«Միմինոյի» ռեժիսորը մահացել է 89 տարեկանում։

Կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր Գեորգի Դանելիան, որին ավելի վաղ հիվանդանոց էին տեղափոխել։ Այս մասին հայտնում է «Հինգերորդ ալիքը»։

Փետրվարին տեղեկություն էր տարածվել, որ Դանելիային հիվանդանոց են տարել հևոցի պատճառով, սակայն ավելի ուշ ռեժիսորի մոտ թոքաբորբ էին ախտորոշել։ Նրա վիճակը գնահատվել էր կայուն ծանր։

Գեորգի Դանելիան «Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին–դզա–դզա» և մի շարք այլ հայտնի ֆիլմերի ռեժիսորն է։

Օգոստոսի 25–ին նա կդառնար 90 տարեկան։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: