01/18/2026

Համաներումով ազատված շուրջ 71 անձ հանցագործություն է կատարել. Օսիպյան

Համաներումով ազատված շուրջ 71 անձ հանցագործություն է կատարել. Օսիպյան

Եթե նախկինում ուշադրություն չէին դարձնում որեւէ արարքի, որովհետեւ մտածում էին, որ համապատասխան իրավական գնահատականի չի արժանանա, այսօր ցանկացած բանի համար քաղաքացիները դիմում են ոստիկանություն

ՀՀ–ում այս պահի դրությամբ համաներումով ազատված շուրջ  71 անձ կատարել է 131 հանցագործություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ոստիկանապետի խոսքով՝ ՀՀ–ում քաղաքացիներն ավելի զգայուն են դարձել։

«Եթե նախկինում ուշադրություն չէին դարձնում որեւէ արարքի, որովհետեւ մտածում էին, որ համապատասխան իրավական գնահատականի չի արժանանա, այսօր ցանկացած բանի համար քաղաքացիները դիմում են ոստիկանություն»,–ասաց նա։

Ոստիկանապետի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ բնակարանային գողության համար դիմել են ոստիկանութհյուն եւ ոստիկանության ծառայողները չեն գրանցել դեպը, ճանապարհել են քաղաքացուն, իսկ այսօր նրա հավաստմամբ՝ նման բան չկա. ոստիկանությունում ցանկացած հաղորդում եւ հայտարարություն գրանցվում է։

Օսիպյանը նշեց, որ եռամսյակային տվյալներով հանցագործության դեպքերի թիվը նվազել է, իսկ բացահայտման ցուցանիշն աճել։

Անդրադառնալով Հայաստանի ճանապարհներին երթեւեկության ծանրաբեռնվածությանը, Օսիպյանը հերթական անգամ հիշեցրեց, որ գնալով ավելանում է Հայաստան ներկրվող մեքենաների թիվը.

Ոստիկանապետի խոսքով՝ 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. համեմատ 9000–ից ավելի մեքենա  է ներկրվել Հայաստան։

«Ամեն օր ավտոմեքենաներ են բերում,  բայց փողոցների ու խաչմերությների վիճակը նույնն է մնում Այո, ճանապարհային ոստիկանությում կան թերություններ. ես ինքս էլ եմ թերանում, յուրաքանչյուր աշխատող մարդ թերանում է, չաշխատող մարդը չի թերանում, որովհետեւ չի աշխատում»,–ասաց նա։

live24.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: