01/18/2026

Հայաստանի սահմանամերձ մարզերում դեռեւս պահպանվում է ականների վտանգը

Հայաստանի սահմանամերձ մարզերում դեռեւս պահպանվում է ականների վտանգը

Հայաստանի չորս մարզերում՝ Տավուշում, Սյունիքում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում պահպանվում է վտանգն ականներից։

Հումանիտար ականազերծման կենտրոնի տվյալներով՝ ենթադրաբար ականային վտանգ ներկայացնող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 17 մլն քառակուսի կիլոմետր, անմիջապես այդ տարածքին մոտ ապրում է մոտ 35 հազար մարդ։

Ականային վտանգի հետ կապված տարբեր միջադեպերի հետեւանքով վերջին տասնամյակներին տուժել է ավելի քան 700 մարդ։ 2018 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում կա 123 պոտենցիալ վտանգավոր տեղամաս։ Ականազերծվել է 10-ը՝ 209689 քառ. կիլոմետր տարածությամբ։ Բացի Հայաստանի սահմաններում աշխատանքից, կենտրոնի ականազերծողները փետրվարի 8-ից իրականացնում են հումանիտար ականազերծում Սիրիայում։ Հալեպում հումանիտար առաքելությունում ականազերծողների հետ միասին գործում են նաեւ բժիշկները։ Նրանք բուժօգնություն են ցուցաբերում չորս հիվանդանոցներում։

Նշենք, որ ապրիլի 4-ը ՄԱԿ-ը հռչակել է ականներից վտանգի օր։ Ամբողջ աշխարհում ականներից ամեն տարի մահանում է մոտ 10 հազար մարդ, վնասվածքներ ստանում 20 հազար մարդ, նրանց մեկ երրորդը՝ երեխաներ։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: