01/18/2026

Սյունիքի Գորայք համայնքը չունի ոչ գյուղապետ, ոչ ավագանի. ընտրությունները կկայանան հունիսի 9-ին

Սյունիքի Գորայք համայնքը չունի ոչ գյուղապետ, ոչ ավագանի. ընտրությունները կկայանան հունիսի 9-ին

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշում կայացրեց այս տարվա հունիսի 9-ին նշանակել և ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքում անցկացնել համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում, սակայն 2019 թվականի մարտի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Գորայքի  ավագանու թվով 7 անդամները եւս ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին: Ավագանու անդամներ Աշոտ Աղաջանյանը, Մուրադ Գասպարյանը, Մարտուն Թադևոսյանը, Հրայր Թորոսյանը 2019 թվականի մարտի 1-ին հրաժարականի դիմումներ են ներկայացրել:

Այդ հանգամանքով պայմանավորված, անհնարին է դարձել Գորայք համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 7 անդամից 4-ը ներկայացրել են հրաժարականներ:

Այդ կապակցությամբ Գորայք համայնքի ավագանու մնացած անդամները ս.թ. մարտի 1-ին կազմել են Գորայք համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: