01/18/2026

Կառավարությունը հանրային խորհրդի նախագահ նշանակեց

Կառավարությունը հանրային խորհրդի նախագահ նշանակեց

Հանրային խորհուրդը կշարունակի ղեկավարել Վազգեն Մանուկյանը:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում միաձայն որոշում կայացվեց Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում վերանշանակելու մասին:

Նշենք, որ Մանուկյանն այս պաշտոնը զբաղեցնում է արդեն 10 տարի` Հանրային խորհրդի ստեղծման օրվանից`  2009 թ.-ի մարտից:

Վազգեն Մանուկյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: Տարիներ շարունակ դասավանդել է ԵՊՀ-ում:

1988 թ. փետրվարից Վազգեն Մանուկյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ,ապա 1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ ստեղծել է ԱԺՄ կուսակցությունը, եղել կուսակցության նախագահը:

1991թ.-ին Վազգեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ առաջին վարչապետ: 1991 թ. սեպտեմբերի 26-ին նա հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

1990-2007 թթ.-ին պարբերաբար ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:

armeniasputnik.am





ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: