01/18/2026

«Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ

«Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» մայիսի 25-ին կազմակերպում է «Արի պարի քոչարի» խորագրով հերթական ֆլեշմոբը:

Առաջին անգամ այն իրականցվել է 2018 թվականի մայիսին և մեծ հնչեղություն է ունեցել Հայաստանում ու հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում:
 
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, այս տարի ֆլեշմոբը նվիրվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների» 2018-2019 թթ. օրացույցում:
 
Բացի այդ, իրադարձությունը կարևորվում է այն հանգամանքով, որ Քոչարի պարը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, ինչպես նաև` պարի պահպանության և տարածման հետ կապված միջոցառումների իրականացումով:
 
Այս տարի, որպես մասնակցության առաջնային պար, ընտրվել է Կարնո Քոչարին։
 

artsakhpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: