01/18/2026

ՍՊԱՅԿԱՅԻ ՏՆՕՐԵՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՍՊԱՅԿԱՅԻ ՏՆՕՐԵՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր իրավապահներն այցելել են «Սպայկա» ընկերություն եւ ինչ որ գործողություն են իրականացրել։ Կարելի է՝ ենթադրել, որ հարկերը թաքցնելու կասկածներ կան, քանի որ մեզ ասացին, որ այցելողները ՊԵԿ հետաքննության բաժնից են։ Ապա տեղեկություն ստացանք, որ ժամը 22։00-ի սահմաններում «Սպայկայի» տնօրեն եւ սեփականատեր Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է։ Գործողությունն իրականացրել է ՊԵԿ-ը։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ «Սպայկա» ընկերության պանրի գործարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ուշ ժամի պատճառով պաշտոնական հաստատում չկարողացանք ստանալ։ Կփորձենք ավելի ուշ կապվել։

hraparak.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: