01/18/2026

Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ սա նոր Հայաստանն է, որտեղ իր մերձավորներից որևէ մեկը չի կարող վեր լինել օրենքից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել նրա մերձավոր ազգականներից մեկի ենթադրյալ չարաշահման փաստով։ Փաշինյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,– նշել է նա:

Փաշինյանն ավելացրել է, որ սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ:

 armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: