01/18/2026

Երևան-Գյումրի երթուղու նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը Նիկոլ Փաշինյանն է

Երևան-Գյումրի երթուղու նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը Նիկոլ Փաշինյանն է

Երևան-Գյումրի երկաթուղային երթուղին ապրիլի 5-ից կսպասարկի նոր, թվով երկրորդ էլեկտրագնացքը։ Էլեկտրագնացքի առաջին ուղևորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Վարչապետը շրջայց կատարեց Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանում, այնուհետև Գյումրի մեկնեց գնացքի մեքենավարի կողքին նստած։

Երևանից Գյումրի ճանապարհահատվածը նոր գնացքը կանցնի 2 ժամ, 10 րոպեում։ Այն նախորդի համեմատ ավելի մեծ թվով ուղևորներ կկարողանա տեղափոխել։

ԷՊ2Դ էլեկտրագնացքը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի»ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: