01/18/2026

Օտարերկրյա ներդրումային կապիտալը հեռանում է. գրավիչ է միայն հանքարդյունաբերությունը

Օտարերկրյա ներդրումային կապիտալը հեռանում է. գրավիչ է միայն հանքարդյունաբերությունը

Այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կազմել է բացասական մեծություն՝ -866.2 միլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը դրական էր՝ 28.8 միլիարդ դրամ:

Եթե պատկերավոր ասենք, ապա 9 ամիսների ընթացքում օտարերկրյա ներդրումային կապիտալն ավելի շատ արտահոսել է Հայաստանից, քան՝ ներհոսել: Ըստ ԱՎԾ հրապարակած տեղեկանքի, չնայած ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը բացասական է, ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը դրական է՝ 58,5 միլիարդ դրամ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշը գերազանցում է մոտ 12 միլիարդ դրամով: Սակայն ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի այսպիսի աճը պայմանավորված է միայն հանքագործության ոլորտում իրականացված ներդրումների աճով: Եթե այս ոլորտում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը անտեսենք, ապա ընդհանուր տնտեսության մեջ այդ ցուցանիշը շեշտակիորեն ավելի ցածր կլինի, քան անցած տարի: Էականորեն նվազել են մասնավորապես գյուղատնտեսության, խմիչքների ու ծխախոտի արտադրության, էներգետիկայի, շինարարության, հեռահաղորդակցության եւ այլ ոլորտներում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքների ծավալները:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: