10/18/2026

Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Գյումրու Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակը

Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Գյումրու Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակից։ Վարչապետն այդ փողոցով սկսեց քայլել էլենտրագնացքով Գյումրի ժամանելուց հետո։

Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է վերանորոգվող փողոցը գտնվում տեղաշարժվելու համար անբարենպաստ վիճակում։

«Մի ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Գյումրին չեն կառուցում, հիմա բողոքում են, որ կառուցում են, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ։ Հայաստանի շինհրապարակների մեծ մասը վերածված է աղբանոցի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը քաղաքապետին հորդորեց խնդիրը լուծել փողոցի վերանորոգման նախագծի ճարտարապետներին ու պատասխանատուներին աշխատանքային խորհրդակցության հրավիրելու միջոցով։

«Կհրավիրեք ճարտարապետներին, նրանց, ովքեր աշխատում են ու կասեք, որ երբ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ քաղաքի կյանքը պետք է կանգնի։ Անցանելիությունը պետք է ապահովել։ Այս ճանապարհով պետք է հարսանիքներ անցնեն»,- նշեց վարչապետը։

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: