01/18/2026

Ռոբերտ Քոչարյանը հաջորդ նիստին ելույթ կունենա. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հաջորդ նիստին ելույթ կունենա. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ավարտել են կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի ներկայացումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը որոշակի հարցերի վերաբերյալ ներկայացրել է իր դիրքորոշումը, սակայն իր հիմնական ելույթը դեռ չի ունեցել.

«Ինչպես ինքը նշեց՝ նյութերին ավելի երկար ժամանակ է ունեցել ծանոթանալու և ավելի լավ է նյութերի հետ կապված հանգամանքներին տիրապետում»,- ասաց նա։

Այսպիսով՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 9-ին ժամը 14։30–ին։

Պաշտպանական խումբն ակնկալում է, որ Քոչարյանը ելույթ կունենա ապրիլի 9-ին։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, մարտի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Բացի այդ՝ դատարանը նաեւ գտել էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ:

Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ Քոչարյանի պաշտպանները, թե՛ դատախազությունը: Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՀՔԾ-ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: