01/18/2026

Այսօր ձերբակալվել է մեկ շատ հայտնի ֆեյք․ «Դուխով Հայաստան» էջի տակ թաքնված անձը․ Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ձերբակալվել է մեկ շատ հայտնի ֆեյք․ «Դուխով Հայաստան» էջի տակ թաքնված անձը․ Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արդեն իսկ վարչապետի հանձնարարականը՝ պայքարել Ֆեյքերի դեմ, իրականացվել է։ Այսօր հայտնաբերվել և ձերբակալվել է մեկ շատ հայտնի ֆեյք․ «Դուխով Հայաստան» էջի տակ թաքնված անձը»,- այս մասին, պատասխանելով Factor.am-ի հարցին, հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա հայտնեց, որ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ՝ ազգային-ռասսայական խտրականության տարածման հիմքով։ Վանեցյանն այս հայտարարությունն արեց ի պատասխան Factor.am-ի այն հարցի, թե ինչպես է ԱԱԾ-ն պայքարելու ֆեյքերի դեմ, եթե ԱԱԾ տնօրենի և անգամ երկրի վարչապետի խոսակցությունը գաղտնալսողներին մինիչ օրս չի կարողացել հայտնաբերել։ Վանեցյանը հաստատեց, որ մինչ այս պահը գաղտնալսողները հայտնաբերված չեն։

Մանրամասները՝ տեսանյութում: 

factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: