01/18/2026

«Ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ Ադրբեջանն ունակ է ռազմական ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը». Ալիև

«Ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ Ադրբեջանն ունակ է ռազմական ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը». Ալիև

Ադրբեջանը հակված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը, գրում է «Интерфакс» գործակալության ադրբեջանական տարբերակը՝ Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիևի հայտարարությանը հղումով:

«Մենք փորձում են հակամարտությունը կարգավորել քաղաքադիվանագիտական և խաղաղ ճանապարհով, սակայն դրա հետ մեկտեղ մենք կմեծացնենք մեր ռազմական հզորությունը»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ ձեռք կառնվեն բոլոր հնարավոր միջոցները:

Նախագահի խոսքով՝ ռազմական և տնտեսական ներուժն ամրապնդում են Ադրբեջանը, և երկրի իշխանությունները մտադիր են շարունակել այդ ուղղությամբ հետևողական քաղաքականությունը:

Ալիևը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Հայաստանի հետ ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ «Ադրբեջանն ունակ է ռազմական ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը»՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենց հիմնական նպատակը հակամարտության կարգավորումն է:

«Տարածքների «ազատագրումից» հետո մենք կվերակառուցենք պատերազմի հետևանքով ոչնչացված քաղաքները և դրանց նոր կյանք կհաղորենք»,- եզրափակել է Ադրբեջանի ղեկավարը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: