01/18/2026

ՀՖՖ-ն 2019 թվականին 57 ֆուտբոլային դաշտ կբացի հանրապետության մարզերում. Վանեցյան

ՀՖՖ-ն 2019 թվականին 57 ֆուտբոլային դաշտ կբացի հանրապետության մարզերում. Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2019 թվականին 57 ֆուտբոլային դաշտ կբացի հանրապետության մարզերում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության (մինչեւ 19 տարեկանների) հետհաշվարկի բացման ժամանակ։ Մինչեւ առաջնությունը մնացել է 100 օր, այն տեղի կունենա հուլիսի 14-27-ը Երեւանում։

«57 հատ ֆուտբոլի դաշտն աննախադեպ թիվ է։ Մենք կհրավիրենք ձեզ դրանց բացմանը, եւ կտեսնեք, թե ինչպիսի քայլեր ենք անում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար»,- ասաց ՀՖՖ նախագահը։

Շարունակվում են քննարկումներն ազգային մասշտաբի նոր մեծ մարզադաշտի շինարարության համար։ Դրա համար բանակցություններ են ընթանում հնարավոր ներդրողների հետ։

Երեւանում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են ութ թիմեր, որոնք բաժանվելու են երկու խմբերի, հետո խմբերում առաջին և երկրորդ տեղ գրաված հավաքականները արդեն կվիճարկեն եզրափակիչ ուղեգիր:

Մրցաշարին Հայաստանի հավաքականից բացի կմասնակցեն Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի եւ Չեխիայի հավաքականները: Մրցաշարը Երևանում անցկացվելու է երեք մարզադաշտերում՝ «Հանրապետական» ստադիոնում, ֆուտբոլի ակադեմիայի կենտրոնական խաղադաշտում եւ «Բանանց» ակումբի գլխավոր մարզադաշտում:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: