01/18/2026

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը ապրիլի 4-6-ը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:
Այսօր առավոտյան նա հանդիպեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ: 
Տեղեկացնելով իր այցի նպատակների մասին՝ նախարարը նշեց, որ ուսումնասիրելով հանրապետությունում գործող մարզադպրոցները, նպատակ ունեն, ի վերջո, բոլորը միասնական դաշտ բերել (մարզադպրոցները տարբեր ենթակայության են՝ համայնքային, մարզային, նախարարության եւ այլն), որպեսզի գործեն միասնական կանոնադրություններով, մարզչական ծրագրերով ու չափորոշիչներով: Արդարացի չէ նաեւ տարբեր կառույցների ենթակայությամբ գործող այս դպրոցների մարզիչների վարձատրության ոչ հավասար դրույքաչափերը, եւ այդ ուղղությամբ եւս քայլեր կարվեն: 
Գաբրիել Ղազարյանը եւ նրան ուղեկցող` նախարարության աշխատակիցները, ընդհանուր առմամբ ներկայացնելով այս ոլորտում պետական քաղաքականության առաջիկա գերակայությունները, մարզպետի հետ մի շարք խնդիրներ քննարկեցին եւ դրանց լուծման առաջարկներ լսեցին, որոնք կնպաստեն մարզում սպորտային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը: 
Իսկ այսօր երեկոյան մարզպետարանի նիստերի դահլիճում Գաբրիել Ղազարյանը հանդիպեց Կապանի մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ աշխատանք են տանում, որպեսզի 2020 թվականից մարզադպրոցների մարզիչ-մանկավարժները եւս կարողանան օգտվել սոցիալական փաթեթներից: 
Երեկ նախարարը եղել է Սիսիանում, այսօր, Կապանից բացի` նաեւ Մեղրիում եւ Քաջարանում, վաղը կմեկնի Գորիս: 
Տարածաշրջաններում Գ.Ղազարյանը հանդիպում է Սյունիքի համայնքների ղեկավարների եւ մարզական կազմակերպությունների տնօրենների հետ, այցելում մարզադպրոցներ եւ մարզական կառույցներ՝ տեղում ծանոթանալով առկա խնդիրներին, մարզիկների մարզման պայմաններին, մարզակառույցների շենքային եւ գույքային հնարավորություններին:

 

Սյունիքի մարզպետարան/Syunik Regional Administration

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: