01/18/2026

Մեկնարկել է ԵԿՄ արտահերթ համագումարը, միության նախագահ է ընտրվելու․ ներկա է նաեւ Նիկոլ Փաշինյանը

Մեկնարկել է ԵԿՄ արտահերթ համագումարը, միության նախագահ է ընտրվելու․ ներկա է նաեւ Նիկոլ Փաշինյանը

Այսօր՝ ապրիլի 7-ին մեկնարկել է Երկրապահ կամավորականների միության արտահերթ համագումարը, որի ժամանակ ընտրվելու է կառույցի նախագահ։ Համագումարին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը։

Ավելի վաղ՝ փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի էր ունեցել հավաք՝ ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, ինչպես նաեւ Երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այլ հրամանատարների մասնակցությամբ: Նրանք ԵԿՄ նախագահի պաշտոնում միաձայն առաջադրել են «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումներից հետո՝ 2018 թվականի հունիսի 24-ին, ԵԿՄ-ն վարչության նիստում կասեցրեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: