01/18/2026

ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվեց Սասուն Միքայելյանի թեկնածությունը

ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվեց Սասուն Միքայելյանի թեկնածությունը

«Երկրապահ կամավորականների միություն» հասրակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում առաջադրվեց «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միքայելյանի թեկնածությունն այս պաշտոնում առաջադրելը ԵԿՄ միասնական որոշումն է:

«Երկրապահը կարող է և պարտավոր է վերադառնալ իր ակունքներին, և վերականգնել իր տեղն ու դերը հայոց բանակի հզորացման, մեր պետականության ամրապնդման, Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման և մեր համազգային նպատակների իրականացման գործում: Դա է այսօրվա հրամայականը, մեր սուրբ պարտականությունը մեր նահատակված ընկերների առաջ, և, վերջապես, դա է ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամը մեզ: Մենք այսօր այստեղ ենք ոչ թե տիտղոսներ վերցնելու, այլ մեր սխալներն ուղղելու»,- ասաց Միքայելյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: