01/18/2026

Եթե Քոչարյանը մնա ազատաության մեջ, կարող է խոչընդոտել քրգործով ճշմարտության բացահայտմանը․ ՀՔԾ պետը չի փոխել դիրքորոշումը

Եթե Քոչարյանը մնա ազատաության մեջ, կարող է խոչընդոտել քրգործով ճշմարտության բացահայտմանը․ ՀՔԾ պետը չի փոխել դիրքորոշումը

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Խաչատրյանը:

«ՀՔԾ-ն մոտ 15 օր առաջ կրկին միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվեր: Հետեւաբար, մեր դիրքորոշումը մնում է նույնը` գտնում ենք, որ նրա ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը: Այդ որոշումը կայացվել է դատարանների կողմից, եւ վերադաս դատական ատյանները նույնպես միասնական եկել են այն եզրահանգման, որ մեր միջնորդությունը հիմնավոր է, եւ կա վտանգ,  որ, ազատության մեջ մնալով, Քոչարյանը կխոչընդոտի նախաքննությանը»,- նշեց ՀՔԾ պետը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: