10/18/2026

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է գործարկում շտապ բուժօգնության ուղղաթիռ

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է գործարկում շտապ բուժօգնության ուղղաթիռ

Տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում, կգործի ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցելու:

Armenian Helicopters ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն տարածաշրջանում առաջին ընկերությունն է, որը ձեռք է բերել ուղղաթիռ ու այն շահագործման է հանձնում ՀՀ առողջապահության նախարարությանը:

«Հայաստանում շատ են դժվարանցանելի ճանապարհները, քանի որ լեռնային երկիր է, այդիսկ պատճառով ուղղաթիռը միակ հարմար տրանսպորտն է մարդուն շատ կարճժամանակահատվածում տարբեր մարզերից Երևան տեղափոխելու համար: Առողջապահության նախարարության կողմից կա ֆիքսված հիվանդությունների ցանկ,  որոնց դեպքում ուղղաթիռը պետք է հիվանդին բժշկական հաստատություն հասցնի: Հիվանդներին տեղափոխելու դեպքում գործելու է պետպատվեր, այսինքն՝ պետությունն էհոգալու ծախսերը»,- նշեց Աբովյանը:

Նրա խոսքով տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որ նմանատիպ ծառայություններ է մատուցելու: Պետության համար արժեքը կկազմի ընկերության սահմանած առևտրային գներից բավականին ցածր գին՝ գրեթե զրոյական եկամտով: 

«Եթե պահանջարկը մեծ լինի, ապա մենք պատրաստ ենք համագործակցության պետությանհետ»,- ասաց Armenian Helicopters ընկերության կոմերցիոն տնօրենը:

Armenian Helicopters ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը նշեց, որ ուղղաթիռն ամբողջությամբ հագեցված է բոլոր սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են հիվանդին մարզերից Երևան տեղափոխելու համար:

«Ուղղաթիռի մեջ կա այն ամենն, ինչ կա շտապ օգնության մեքենաներում՝ պատվերիժամանակ բուժհաստատությունից բժիշկները կվերցնեն այն ամենն, ինչ իրենց անհրաժեշտէ ու կմեկնեն տվյալ վայր»,- ընդգծեց Մանուկյանը:

Անդրադառնալով ուղղաթիռով թռչելու դեպքում տևողության կրճատմանը, ընկերության տնօրենը շեշտեց, որ, օրինակ՝ Երևան-Կապան-Երևան թռիչքը կտևի գրեթե 2 ժամ 20 րոպե, ինչը մեքենայով գնալու դեպքում 10-11 ժամ կտևի:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ սանիտարական ավիացիան աշխարհում ընդունված մի տեղափոխման միջոց է, որը թույլ է տալիս հիվանդներին ավելի արագ հասցնել բժշկական կենտրոններ:

«Հիվանդանոցներում հնարավոր է մատուցվեն այնպիսի ծառայություններ, որոնք տվյալմարզում չեն գործում, օրինակ՝ նեյրովիրաբուժությունը, ծանր տրավմաների կամ լուրջայրվածքների դեպքում վիրահատությունները և այլն: Ընդհանուր առմամբ,հիվանդությունները 6-ն են»,- ընդգծեց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ծառայությունն իրականացվելու է «Էրեբունի» բժշկական կենտրոնի միջոցով, որը վարձելու է ուղղաթիռը Armenian Helicopters ընկերությունից:

«Գործելու է 1 ուղղաթիռ, որը կարող է տեղափոխել մեկ հիվանդի: Այն հիվանդները, ովքերկցանկանան ուղղաթիռով, ավելի հարմարավետ պայմաններով տեղափոխվել Երևան, կտեղափոխվեն վճարովի հիմունքներով: Մեկ ժամի արժեքը պետության կողմից մատուցվողծառայությունների դեպքում կկազմի 720 հազար դրամ»,- ասաց Թորոսյանը:

Ուղղաթիռով ծառայություն իրականացնող բժիշկներն արդեն իսկ անցել են համապատասխան վերապատրաստումները, տեղյակ են ավտանգության բոլոր կանոններին, օդաչուները նույնպես տիրապետում են բոլոր մանրամասներին:
 
armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: