01/18/2026

Հանրապետության 6 մարզերում սկսվել է մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ կենսապատրաստուկի բաշխման գործընթացը

Հանրապետության 6 մարզերում սկսվել է մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ  կենսապատրաստուկի բաշխման գործընթացը

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ 
մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին տեղեկացնում է, որ Արարատի, 
Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սկսվել է 
2019 թվականի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում 
մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ «Բիվարոլ» բուժ-կանխարգելիչ 
կենսապատրաստուկի՝ ՀՀ մարզերին բաշխման գործընթացը:

Կենսապատրաստուկի ձեռքբերման համար անհրաժեշտ է դիմել տվյալ համայնքը 
սպասարկող անասնաբույժին:

Առաջացած հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ 
գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ՝ 055 541-968 հեռախոսահամարով:


ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: