01/18/2026

Խարբերդի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու կոչ է հնչել

Խարբերդի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու կոչ է հնչել

Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Շահինքայա գյուղում գտնվող Սուրբ Գևորգ հայկական վանական համալիրը կործանման եզրին է: 

Հայտնի է, որ մոտ 1500 տարվա պատմություն ունեցող Սուրբ Գևորգ վանական համալիրը երիտթուրքերի ժամանակաշրջանից մինչ օրս պարբերաբար ենթարկվել է գանձագողերի հարձակումներին ու ավերածություններին,հայտնում է  ermenihaber-ը։
 
Թուրքական աղբյուրն անդրադարձ է կատարել այս թեմային և ընդգծել, որ եկեղեցին հատկապես վերջին տարիներին գանձագողերի ավերածությունների թիրախ է դարձել:
 
Մասնագետները ցանկանում են վերականգնել պատմական հայկական եկեղեցին և  այն դարձնել զբոսաշրջության կենտրոն:
 
Ֆըրաթ համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Յուքսել Ասլանթաշը նշել է, որ նմանատիպ կառույցները պետք է վերականգնվեն:
 
«Այստեղ հայկական եկեղեցի է: Այն շահավետ է զբոսաշրջության տեսանկյունից: Կարող է որպես թանգարան և հնագիտական պուրակ շահագործվել»,- ասել է Ասլանթաշը:
 
Մասնագետի խոսքով` Սուրբ Գևորգ եկեղեցին կարող է վերականգնվել այնպես, ինչպես նախատեսված էր վերականգնել Խարբերդի Քըզըլ (թուրքերենից թարգմանաբար` կարմիր) եկեղեցին:  
 
Ասլանթաշը հայտնել է. «Քաղաքներն արդեն զբոսաշրջության առումով մշակույթ, սնունդ և երաժշտություն են վաճառում: Եթե կատարվեն անհրաժեշտ աշխատանքները, ապա կարծում եմ դա մեծ ներդրում կլինի մեր նահանգի տնտեսության մեջ»: 

artsakhpress.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: