01/18/2026

ՊԵԿ-ը խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ում

ՊԵԿ-ը խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն այս պահին խուզարկություն են իրականացնում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասացին ՊԵԿ-ից:

Առեւտրի կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանը նշեց՝ ՊԵԿ-ին տեղեկություն են փոխանցել, թե «Առինջ մոլը» տաղավարների վարձակալությունից մեծ եկամուտներ է ստացել, բայց հարկային ծառայությանը քիչ եկամուտ է ներկայացրել, ինչն էլ ՊԵԿ աշխատակիցների կողմից ստուգումների պատճառ է դարձել: Սակայն Հակոբյանը վստահեցնում է, որ դա իրականությանը չի համապատասխանում։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: