01/18/2026

Համացանցում շարունակում են խոսել «Лучше всех»-ում Աշոտ Ղազարյանի թոռների հիանալի ելույթից (տեսանյութ)

Համացանցում շարունակում են խոսել «Лучше всех»-ում Աշոտ Ղազարյանի թոռների հիանալի ելույթից (տեսանյութ)

Հայտնի դերասան Աշոտ Ղազարյանի թոռները հիացրել են ռուսական «Лучше всех» նախագծի հանդիսատեսին ու հեռուստադիտողներին: Օրերս Մաքսիմ Գալկինի հաղորդման ընթացքում նախ 9-ամյա Բորիս Ադամյանը կատարել է Տիմա Բելոռուսկիխի «Незабудка» երգը։ Ապա նա ավագ քրոջ՝ «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր ալիքի» մրցույթներում Հայաստանը ներկայացրած Անահիտ Ադամյանի հետ կրկնօրինակել է «Օսկար 2019»-ի համարներից մեկը, որի ընթացքում Բրեդլի Քութերը եւ լեդի Գագան կատարել էին «Shallow» ստեղծագործությունը:

Նրանց ելույթից անչափ տպավորված է եղել Գալկինը: Մինչեւ այսօր համացանցում օգտատերերը շարունակում են գովեստի խոսքեր ասել նրանց:

armtimes.com

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: