01/18/2026

Վարկ 2 տոկոսով, 3 տարի մարման ժամկետով. Պետությունը գյուղացիական տնտեսություններին առաջարկում է օժանդակության մի քանի տարբերակ

Վարկ 2 տոկոսով, 3 տարի մարման ժամկետով. Պետությունը գյուղացիական տնտեսություններին առաջարկում է օժանդակության մի քանի տարբերակ

Հայաստանում Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին առաջարկվում է օժանդակության մի քանի տարբերակ: Գյուղացիները կարող են ձեռք  բերել աննախադեպ մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկ կամ օգտվել ծախսերի փոխհատուցման հնարավորությունից։

Պետական սուբսիդավորման արդյունքում վարկը կտրամադրվի ընդամենը 2 տոկոսով, 3 տարի մարման ժամկետով։ Ավելին, սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կտրամադրվի 0 տոկոսով։ «Եթե ընտրեք երկրորդ տարբերակը, ապա պետությունը կփոխհատուցի ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի 16, իսկ սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք գյուղատնտեսական կոոպերատիվների դեպքում՝ 18 տոկոսը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: