01/18/2026

ԿԳ նախարարությունը քննարկման է ներկայացնում 39 անուն դասագիրք մինչեւ դրանց վերահրատարակվելը

ԿԳ նախարարությունը քննարկման է ներկայացնում 39 անուն դասագիրք մինչեւ դրանց վերահրատարակվելը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկման է ներկայացնում «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» կողմից 2019 թվականին վերահրատարակման ենթակա դասագրքերի ցանկը:

2019 թվականին հիմնադրամը նախատեսում է վերահրատարակել 5-12-րդ դասարանների 39 անուն դասագիրք:
ԿԳ նախարարությունը կարևորում է մասնագիտական շրջանակի, ծնողների և սովորողների կարծիքը: Դասագրքերին հնարավոր է ծանոթանալ «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» dshh.am կայքում:

Դասագրքերի վերաբերյալ կարծիքներն անհրաժեշտ է տասնօրյա ժամկետում ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: