01/18/2026

Այսօր Արմեն Բեգլարյանը կդառնար 46 տարեկան

Այսօր Արմեն Բեգլարյանը կդառնար 46 տարեկան
Այսօր՝ ապրիլի 10-ին, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի իրականացրած գործողությունների արդյունքում զոհված Արմենը կդառնար 46 տարեկան։
 
Արմենը ծնունդով Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղից էր: Գյուղի ութնամյա դպրոցն էր ավարտել, սովորել էր Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
 
1990-1991թվ. սովորել էր Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1992-ին, կիսատ թողնելով ուսումը, մեկնել էր Արցախ, մասնակցել Հադրութի և Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին, այնուհետու անդամակցել «Սիսական» ջոկատին:
 
2005-2008թվ. և 2012-2016թվ. եղել էր Ախլաթյանի համայնքի ղեկավար։ 2008-2012թվ. աշխատել էր Տոլորսի ջրամբարի պատնեշի պահպանության և հսկողության տեղամասում: 2016թվ. ապրիլի 3-ին Սիսիանի կամավորականների ջոկատի կազմում մեկնել է Արցախ։ Ապրիլի 4-ին, Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի հետևանքով զոհվել են Սեդրակ Ասրյանը, Սերգեյ Դանղյանը, Արմեն Հովհաննիսյանը, Դավիթ Սարգսյանը, Կարո Համբարձումյանը, Եղիշե Նիկալյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Արմեն Բեգլարյանը և Մայիս Միրզոյանը:
Արմեն Մինասի Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն» մեդալով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
 
Ալվինա Հարությունյան 

www.banak.info

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: