01/18/2026

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ

Կեսգիշերն անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգի միջազգային օդանավակայան: Փաշինյանին դիմավորելու էին եկել ԵԽ-ում մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ՖՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Երկօրյա այցի շրջանակներում վաղը ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ, ապա ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, այնուհետև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Ժամը 14:00-ին ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Նիկոլ Փաշինյանը: Ելույթին կհաջորդի հարցուպատասխան:

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: