01/18/2026

Մգեցված չպետք է լինի միայն դիմապակին․ Կառավարության նոր որոշումը

Մգեցված չպետք է լինի միայն դիմապակին․ Կառավարության նոր որոշումը

Կառավարության հերթական նիստում ՀՀ ոստիկանապետ Վարելիյ Օսիպյանը առաջարկեցփոփոխություն կատարել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների շահագործումը արգելող պայմանները, ճանապարհային գծանշումների և ճանապարհային նշանների ներկայացնող պահանջները սահմանող կառավարության որոշումներում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե այսուհետ թույլատրվելո՞ւ է հետիոտնային անցումներից հինգ մետրից մոտ կանգնել:

«Այո, հետիոտնի գծանշումները անցնում եք, անմիջապես կարելի է կայանել նոր որոշումով», – ասաց ոստիկանապետը:

Փոխվարչապետն ընդգծեց նաև, որ որոշման նախագծում մգեցված ապակիների հետ կապված դրույթներ կային, որոնք դուրս են եկել:

«Այո, այնտեղ սահմանված էր, որ ընդհանրապես արգելվեին մգեցված ապակիները, երբ արհեստական է դա արդվում, թույլատրվեն միայն գործարանային արտադրությանը: Մենք միջնորդել ենք, որ թույլատրելի լինի հիմա նախատեսվածը, քանի որ, կարծում եմ, ոչ բոլոր վարորդները պատրաստ կլինեին ձեռք բերել գործարանային արտադրության ապակիներ, դա ծախսի հետ էր կապված», – ասաց Վալերիյ Օսիպյանը:

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: