01/18/2026

Վճռաբեկ դատարանը Հասմիկ Սարգսյանին 2 տարի փորձաշրջան նշանակեց

Վճռաբեկ դատարանը Հասմիկ Սարգսյանին 2 տարի փորձաշրջան նշանակեց

Վճռաբեկ դատարանն այսօր որոշել է պայմանականորեն չկիրառել Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ պատիժը և նշանակել 2 տարի փորձաշրջան։ Դատարանը բավարարել է նաև Սարգսյանի պաշտպան Լուսինե Ասլանյանի՝ պատժի մասով բողոքը, հայտնում է epress.am-ը։

«Վերաքննիչ դատարանը փոխարեն նշանակեր 3 տարի 6 ամիս, նշանակել էր 5 տարի պատիժ։ Դատարանն այս մասով բեկանեց, դարձրեց 3 տարի 6 ամիս և ի վերջո կիրառեց Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այսինքն՝ պայմանականորեն պատիժը չի կիրառվում և 2 տարի փորձաշրջան է տրվում», -դատական նիստի ավարտից հետո ասել է Ասլանյանը։

Նա նշել է, որ հույս ուներ, որ դատարանը նման որոշում կկայացնի․ «Հասարակական աղմուկը, որ բարձրացավ և [գործը] հնչեղություն ստացավ, ամեն դեպքում իմ հույսերն ավելի մեծացան, որ դրական որոշում կկայացվի»։

Միայնակ մայր Հասմիկ Սարգսյանը երեխաներին պահելու համար ծայրահեղ անհրաժեշտությունից դրդրված է մի քանի անգամ ուտելիք և գումար էր գողացել։ Վերաքննիչ դատարանը նրան դատապարտել էր 5 տարվա ազատազրկման։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: