01/18/2026

Հռոմի պապը համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը՝ կոչ անելով դադարեցնել պատերազմները (տեսանյութ)

Հռոմի պապը համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը՝ կոչ անելով դադարեցնել պատերազմները (տեսանյութ)

Հռոմի պապը համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը՝ ի նշան ազգային հաշտության քաղաքացիական պատերազմից ցնցված երկրում։ Ապրիլի 11-ին Վատիկանում քահանայապետի հետ հանդիպմանը ներկա են եղել Հարավային Սուդանի նախագահը, 4 ապագա
փոխնախագահներ, ներառյալ՝ ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի եկեղեցիների ներկայացուցիչներ։

«Ես ձեզ խնդրում եմ որպես եղբայր՝ մնացե՛ք խաղաղության մեջ։ Ես ձեզ խնդրում եմ սրտանց։ Առա՛ջ գնացեք։ Շատ խնդիրներ կլինեն, բայց դրանք մեզ չեն հաղթահարի։ Առաջ գնացե՛ք և լուծե՛ք խնդիրները։ Դուք գործընթաց եք սկսել և թո՛ղ որ այն լավ ավարտ ունենա։ Ձեր միջև տարաձայնություններ, պայքար կլինեն, բայց միասին մնացեք։ Մարդկանց առջև միմյանց ձեռք բռնեք, միավորվեք։ Այդպես հասարակ քաղաքացիներից դուք ժողովրդի հայրեր կդառնաք»,-ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

Դրանից հետո նա մոտեցել է աֆրիկացի հյուրերին և ծնկի իջնելով՝ հերթով համբուրել նրանցից յուրաքանչյուրի ոտքերը։

Նշվում է, որ Վատիկան ժամանած քաղաքական գործիչները 2018-ի սեպտեմբերին երկրում արյունահեղությունը դադարեցնելու մասին համաձայնագիր են ստորագրել։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: