01/18/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԽԽՎ-ում Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԽԽՎ-ում Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ հռետորաբանությունն ու չսպառնալ ուժի կիրառումով։ Վերջինը կոչ է արել Փաշինյանին ծանոթանալ 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին, գրում է Haqqin.az-ը: «Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 հայտնի սկզբունքների շարքում երկրորդ՝ «ուժ չկիրառելու և ուժի սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքում նշվում է. «Միջազգային մակարդակով կողմերը զերծ կմնան ուժի գործադրմամբ պետության տարածքային ամբողջականության կամ անկախության խախտումից»: Կոչ ենք անում Հայաստանի վարչապետին, որ առաջարկում է հրաժարվել ուժի կիրառումից, հրատապ քայլեր ձեռնարկել՝ միջազգային հանրության պահանջներին համապատասխան իր երկրի զինված ուժերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս բերելու ուղղությամբ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը:

kentron.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: