01/18/2026

Հայաստանում կստեղծվի բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն

Հայաստանում կստեղծվի բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Շվեյցարիայի «ՍԵՄՌԱՊլյուս» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարլիզ Ֆլորին և Արաբկիր բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանին: Ինչպես տեղեկացրեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, քննարկվել է հնարավորությունը առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` «Արաբկիր» բժշկական համալիրի-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հենքի վրա ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն:  Նախարարը կարևորել է ծրագիրը` հատկապես բուժքույրությունը որպես առանձին մասնագիտություն զարգացնելու տեսանկյունից:

«Մեր լիազորությունների շրջանակներում կաջակցենք ծրագրի իրականացմանը»,-ասել է Թորոսյանը:

Մարլիզ Ֆլորին հայտնել է, որ ծրագրի ներդրման ֆինանսավորումը հոգում է Շվեյցարիայի կառավարությունը և «ՍԵՄՌԱՊլյուս» հիմնադրամը, սակայն Հայաստանի կառավարությունից ակնկալվում է ճանաչում և աջակցություն` ծրագրի իրականացման համար:

Պիլոտային ծրագիրը կապահովի բուժքույրերի հմտությունների շարունակական զարգացումը, արդիական մոտեցումների, գիտելիքների, նորարությունների ներդրումն ու կիրառումը, առողջապահության տարբեր ոլորտներում նեղ մասնագիտացումները, աշխատանքի կազմակերպման և կառավարման հմտությունների զարգացումը:  

armenpress.am   

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: