ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գործող Peace of Art հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վահանակներ է տեղադրել նահանգի տարածքում՝ որպես տեղեկատվական արշավի մի մաս:
Horizon Weekly-ն հայտնում է, որ այս տարի արդեն 5 քաղաքում թվային վահանակներ են տեղադրվել՝ նվիրված Ցեղասպանության 104-րդ տարելիլիցի ոգեկոչմանը: Դրանց վրա պատկերված է հայ տղայի դեմք, իսկ պաստառի գրությունն ասում է «Երբեք մի՛ մոռանա» (Never Forget):

armtimes.com

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































