01/18/2026

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ կրկին Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ կրկին Եվրոպայի չեմպիոն

Օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի 2019 թ. չեմպիոն: Քիչ առաջ Բաթումիում ընթացող մրցաշարի 109 կգ քաշային կարգի պայքարում երկամարտում գրանցեց 427 կգ արդյունք: Նա նաեւ փոքր ոսկի նվաճեց վարժություններից յուրաքանչյուրում. պոկումում՝ 192, իսկ հրումում 235 կգ-ով: Հրում վարժությունում նա 2-րդ մոտեցմամբ ապահովեց չեմպիոնությունը եւ 3-րդից հրաժարվեց:

Սա Սիմոնի 2-րդ հաղթանակն է Եվրոպայի առաջնություններում: Առաջին անգամ նա չեմպիոն էր դարձել 2017 թ. Խորվաթիայում:

Այս քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած բելառուս Անդրեյ Արամնաու 16 կգ-ով պարտվեց Սիմոնին: Բրոնզե մեդալն էլ բաժին հասավ ռուս Ռադիոն Բոչկովին (411 կգ):

Այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀ-ն 2 ներկայացուցիչ ուներ նաեւ 102 կգ-ում: Այնտեղ Սամվել Գասպարյանն արծաթե մեդալ նվաճեց: Սիմոնի կրտսեր եղբայրը՝ Արսենը, 6-րդ տեղը զբաղեցրեց:

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը մեկնարկել է ապրիլի 6-ին: Ավարտվում է այսօր՝ ապրիլի 13-ին:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: