01/18/2026

Կանադահայ գործարարն ուզում է Հայաստանն աշխարհահռչակ բրենդ դարձնել

Կանադահայ գործարարն ուզում է Հայաստանն աշխարհահռչակ բրենդ դարձնել

Նաիրա Զոհրաբյանը շատ է ուզում, որ կանադահայ գործարարի նախաձեռնությունը ստացվի։

Հայաստանը կարող է դառնալ աշխարհում տուրիզմի բրենդերից մեկը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում ասյա մասին գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Կանադահայ գործարարներից մեկը մտածում է Էրեբունի բերդաքաղաքը, Խնձորեսկի քարանձավներն ու Քարահունջը դարձնել զբոսաշրջության աշխարհահռչակ բրենդեր։ Որովհետեւ Էրեբունին, Խնձորեսկի քարանձավներն ու Քարահունջը աշխարհում բացառիկ են։ Շատ եմ ուզում, որ այս նախաձեռնությունը ստացվի»,– գրել է նա։

Զոհրաբյանը չի նշել գործարարի անունը։

Էրեբունի ամրոցը պատմական հուշարձան է, գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Մ.թ.ա. 782 թվականին հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն։

Խնձորեսկի քարանձավներն ու Քարահունջը գտնվում են Սյունիքի մարզում։




ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: