01/18/2026

Հայ խոհարաները 4 մեդալով են վերադարձել Դաղստանից

Հայ խոհարաները 4 մեդալով են վերադարձել Դաղստանից

Հայկական ավանդական կերակուրները գնահատել են Դաղստանում անցկացված միջազգային մրցույթի ժամանակ։

 Հայաստանի պատվիրակությունը չորս մեդալով է վերադարձել Դաղստանում անցկացված խոհարարական միջազգային մրցույթից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

 

Դաղստանում անցկացվող խոհարարական միջազգային փառատոնի ժյուրիի անդամների կազմում եղել են Սեդրակ Մամուլյանն ու Արմեն Քեֆիլյանը, մրցույթին մասնակցել են խոհարարներ Յուրա Սարգսյանը, Էդուարդ Սիմոնյան ու Գարիկ Վարդանյանը։

Ապրիլի 11–13–ին անցկացված փառատոնին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Մավրիկիոսի խոհարարները։

«Բերեցին «սև արկղը», որում մի շարք բաղադրիչներ կային։ Դրանցից պետք է ուտեստ պատրաստեինք», – ասաց Մամուլյանը։

Ձկից պատրաստած ուտեստը ոսկի է բերել հայկական թիմին։

Հայաստանցի խոհարարները նաև պատրաստել են IX դարի «Անիի քաղցրավենիք» ու «Տապակա Արցախ»։ Այլ անվանակարգերում Հայաստանը նվաճել է արծաթ ու երկու բրոնզ։

Բացի մեդալներից, պատվիրակությունը պայմանավորվել է նաև համագործակցել Հյուսիսկովկասյան խոհարարների միության ու Դաղստանի խոհարարների միության հետ։

Ավելի վաղ հայ խոհարարները առաջին տեսն էին զբաղեցրել Եգիպտոսում «Լավագույն ազգային ուտեստ» անվանակարգում Culinary Taste of Culture միջազգային էքսպոյի շրջանակում։

Միաժամանակ հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի տնօրեն Արբի Կարխանին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ բոլոր մասնակիցներն ու կազմակերպիչները հիացել են «Արցախի հագանի» ուտեստով։

Ուտեսը պատրաստում են հավի կրծքամսից, չամիչից ու «Աշտարակ» սուսից։ Միջոցառման շրջանակում հայ խոհարարների հետ մրցել են 16 երկրի ներկայացուցիչները։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: