01/18/2026

Հրդեհ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա

Հրդեհ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա

Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տեսագրությունը հայտնվել է սոցցանցերում, գրում է SHANTNEWS.am լրատվական կայքը:

Հրդեհը սկիզբ է առել Ալ-Աքսա մզկիթի անվտանգության հսկիչ կետում։

Հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը։  

Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։ Փաստի առթիվ հետաքննություն է կատարվում։  

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Փարիզի Աստվածամոր տաճարում սկսված հրդեհի հետ միաժամանակ, սակայն վերջինս լուսաբանման առումով ստվեր է գցել Երուսաղեմում տեղի ունեցածի վրա։


armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: