01/11/2025

Լորաձորի գյուղեր կարող ենք այցելել բարեկարգ ավտոճանապարհով

Լորաձորի գյուղեր կարող ենք այցելել բարեկարգ ավտոճանապարհով

Սիսիանի տարածաշրջանի Դարբասի ձորի գյուղերը բարեկարգ ճանապարհ ունեցան, ավարտվել է Շամբի խաչմերուկ-Շենաթաղ 13 կմ 700 մետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը, ճանապարհի լայնությունը` 5.4 մետր։ Ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացրել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերությունը (տնօրեն` Կամո Գեւորգյան) 2017 թվականի հուլիսից։ Ինչպես մեզ տեղեկացրեց «Սիսիանի ԲՈՒԱՏ»-ի ներկայացուցիչ Էրիկ Պողոսյանը, իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ, կառուցվել մայթեր, տեղադրվել ճանապարհային նշաններ, մնացել են կատարելու ճանապարհի նշագծումը, նաեւ մետաղական արգելափակոցների վերջին աշխատանքներն են իրականացվում։ 20-25 օրում ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի, ինչպես նախատեսված է նախագծով։   Շինարարության ավարտ է սահմանված 2019 թվականի մայիսը։

Վահրամ Օրբելյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: