01/19/2026

Մեղրիի գնդում տեղի ունեցած դեպքով մեղադրանք է առաջադրվել մի քանի զինծառայողի

Մեղրիի գնդում տեղի ունեցած դեպքով մեղադրանք է առաջադրվել մի քանի զինծառայողի

Մեղրիի զորամասում զինծառայողների անհնազանդության, զորամասը լքելու և դրան հետևած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով դատախազի ցուցումով մեղադրանք է առաջադրվել մի քանի զինծառայողի:

«Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զինծառայության առանձին պարտականություններ կատարելուց հրաժարվելը»,-նշեցին դատախազությունից։

Նշենք, որ ՀՀ ՔՕ 364-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է պատիժ՝ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկում` մեկից հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք`  Մեղրիում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ բողոքելով իրենց ծառայակիցներից մեկին այլ զորամաս տեղափոխելու որոշման դեմ։ Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։

Զորամասում գրանցված միջադեպով երկու քրեական գործ է հարուցվել։

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: