01/19/2026

Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին

Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

«Նմանօրինակ նամակներ ուղարկվել են բոլոր այն պետությունների ղեկավարներին, ում հետ մեր ղեկավարը համագործակցել է Ղազախստանի անկախության տարիներին տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության նոր ճարտարապետության կառուցման գործում»,- հայտնել է դեսպանը: Նա հավելել է, որ ՀՀ նախագահներին ուղղված նամակում Ղազախստանի առաջին նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին միջազգային համագործակցության արդյունքում գրանցած արդյունքների համար:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: