01/19/2026

Stratfor-ն Արցախը ներառել է դե-ֆակտո անկախ պետությունների շարքում

Stratfor-ն Արցախը ներառել է դե-ֆակտո անկախ պետությունների շարքում

Ամերիկյան Stratfor մասնավոր վերլուծական ընկերությունն իր կայքում ծավալուն անդրադարձ է կատարել աշխարհի անկախ, ինչպես նաև դեռևս չճանաչված պետություններին, որոնց շարքում է ներառել նաև Արցախը:

«Աշխարհում քանի՞ երկիր կա: Այս հարցին ճիշտ պատասխանելու համար նախևառաջ հարկավոր է հասկանալ «երկիր» բառի սահմանումը: Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում կա 195 անկախ պետություն, որից 193-ը ՄԱԿ-ի անդամ է, իսկ 2-ը՝ Վատիկանն ու Պաղեստինը, դիտորդ պետության կարգավիճակ ունեն»,-գրում է աղբյուրը:

Սակայն աշխարհի քարտեզի վրա կան վիճելի տարածքներ, որոնք մասամբ են ճանաչված:

«Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից չճանաչված, սակայն դե-ֆակտո անկախ պետություններին, ապա դրանք են Արցախը (Լեռնային Ղարաբաղ), Տրանսնիստրիան և Սոմալիլենդը»,-շարունակում է աղբյուրը՝ հավելելով, որ 2014թ. ի վեր այս ցանկը համալրելու հավակնություն ունեն նաև Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: