01/19/2026

Օդանավակայաններն այս տարի կվերանորոգվեն. Հակոբ Արշակյան

Օդանավակայաններն այս տարի կվերանորոգվեն. Հակոբ Արշակյան

Երեք նոր ընկերություն լիցենզիա են ստացել, ըստ որի դրանք կարող են փոխադրամիջոցներ գործարկել փոքր ավիացիայի ոլորտում։

Այս տարի Երևանի «Զվարթնոց», Գյումրու «Շիրակ» և Կապանի օդանավակայաններում վերանորոգում է նախատեսվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Արդեն իսկ մեկնարկել է «Զվարթնոցի» թռիչքուղու վերանորոգումը։ Բացի այդ, ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ նույնպես կտարվեն»,–ասաց նախարարը։

Նա նշեց նաև, որ երեք նոր ընկերություն լիցենզիա են ստացել, ըստ որի դրանք կարող են փոխադրամիջոցներ գործարկել փոքր ավիացիայի ոլորտում։ Արշակյանի խոսքով` ընկերություններն արդեն ուղղաթիռներ են գնել։ Նրա հավաստմամբ` մեր ռելիեֆը հաշվի առնելով` փոքր ավիացիայի զարգացման կարիք ունենք։

Հիշեցնենք, որ Հայաստանը տարածաշրջանի երկրներից առաջինն է, որտեղ գործում է ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցում:

 


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: