01/19/2026

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում ասաց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Կառուցվածքը պետք է ունենա տրամաբանություն՝ պետք է ենթակառուցվածքները հավաքել մի տեղ, իսկ տնտեսության իրական սեկտորը մի տեղ: Դուք չապացուցեցիք, և չեք էլ կարող ապացուցել, թե այս կառուցվածքով որքանով են մեր գործերն առաջ գնալու: Այն սխալը, որ դուք արել եք կառավարության ծրագրում, արել եք նաև այս կառուցվածքի փոփոխությունների ծրագրում, որովհետև չափելիության մեխանիզմներ չեք դրել: Այս կառուցվածքով դուք տնտեսական հեղափոխություն չեք կարող անել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանշանակ դեմ է քվեարկելու այս նախագծին»,- ասաց Մելքումյանը:

Նախագծի ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթությանգիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքինախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարիպաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչըՍփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարությանաշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: